Իտալիայում ձերբակալել են «Կամորրայի» 47 անդամի
Աշխարհ
Իտալիայի ոստիկանությունը հուլիսի 6-ին ձերբակալել է «Կոմորրա»-յի կազմի մեջ գնտվող Մալարդո կլանի 47 անդամի։
Ոստիկանության վարկածով, ձերբակալված մաֆիոզները մասնակից են զենքի անօրինական շրջանառության, ձեռներեցներից դրամաշորթության մեջ։ Իտալիայի միանգամից 6 ռեգիոններում հանցագործներին ձերբակալելու գործողության արդյունքում ոստիկանությունը առգրավել է նաև նրա ակտիվները՝ 3 միլիոն եվրո ընդհանուր գումարով։
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, այս հաջող գործողությունը լուրջ հարված էր Մալարդո կլանին, որի կառուցվածքը վերակազմավորման փուլում էր, քանի որ դրա գլխավոր գործող անձինք մի քանի տարի առաջ երկարատև բանտարկության են դատապարտվել։
«Կամորրան» Իտալիայի ամենահին և ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից է։ Դրա կենտրոնը գտնվում է Նեապոլում, սակայն գործունեություն է ծավալում ոչ միայն ողջ Իտալիայի տարածքում, այլև որոշ հարևան երկրներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ