Հնդկաստանում ավելի քան 100 մարդ մահացել է շոգից
Աշխարհ
Հնդկաստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ Հնդկաստանի արևելքում անոմալ շոգ եղանակից 100-ից ավելի մարդ է մահացել:
Օրիսա և Արևմտյան Բենգալ նահանգների որոշ շրջաններում մայիսից սկսած ջերմաստիճանը 47 աստիճանից չի իջնում: Արևահարությունից մահվան դեպքեր են գրանցվել Ասանսոլ, Դուրգապուր և Կալկաթա քաղաքներում, որտեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին տանից դուրս չգալ:
Շոգի պատճառով Հնդկաստանում աշխատանքային ժամերը կրճատվել են:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ