ՀՀ Զինված ուժերը ի զորու են վերահսկել իրավիճակը. պատասխան կամավորներին, որոնք ուզում էին մեկնել սահմանագիծ
Հասարակություն
Օրերս Արթուր Եղիազարյանը հանդես է եկել բաց նամակ-առաջարկով՝ ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Ս. Օհանյանին, որում հանուն ազգի առողջ գենոֆոնդի (18-20 տարեկան զորակոչիկների) պահպանման, պահեստային սպան առաջարկում է նախարարին այն կամավորներին, որոնք ցանկություն կհայտնեն. ֆիզիկապես կարողունակ են և ունեն տված սերունդ, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների՝ զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը: Կոչը մեծ արձագանք էր գտել սոցցանցերում, հայտարարությանը միացել էին նաև բազմաթիվ կամավորներ:
Lurer.com-ը կապնվել է ՊՆ մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանի հետ պարզելու, թե ինչպիսի արձագանք է գտել նամակը և արդյոք հնարավո՞ր է՝ ընթացք տրվի այդ նամակին:
Զրույցում խոսնակը նշեց, որ այդ հայտարարությանը արձագանքնելու կարիք չկա և այնուամենայնիվ ողջունելով հայրենասիրական մղումը` ՀՀ Զինված ուժերն ի զորու են ինքնուրույն վերահսկել իրավիճակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը