Ռուսաստանն աջակցում է Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման ծրագրերին. Վլադիմիր Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը միշտ աջակցել է Իրանի՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի զարգացման ծրագրերին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք միշտ աջակցել ենք Իրանի ժողովրդի՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը միտված ծրագրերի զարգացմանը։ Սակայն, ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը վերաբերում է միայն խաղաղ նպատակներ հետապնդող ծրագրերին։ Դուք մեր դիրքորոշումը գիտեք։ Մենք միշտ հետևողական ենք զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող գործընթացներին և մենք գիտենք Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունենալու մասին», – ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ Իրանը հերքում է միջազգային հանրության մեղադրանքերը՝ միջուկային զենք ստեղծելու ծրագրեր իրականացնելու առումով։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ