ՀՀ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրապետության ազգաբնակչության կողմից տնօրինվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հիվանդությունների դեմ պայքարի նպատակով պետական պատվերի շրջանակներում, անհատույց իրականացնում է հետևյալ անասնաբուժական միջոցառումները:
1. Ախտորոշիչ միջոցառումներ`
ա) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ,
բ) խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության նկատմամբ:
2. Պատվաստումներ (կանխարգելիչ միջոցառումներ)`
ա) դաբաղ հիվանդության նկատմամբ`
- խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 2 անգամ),
- մանր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ)
բ) սիբիրախտ հիվանդության նկատմամբ`
խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ)
գ) խշխշան պալար հիվանդության նկատմամբ`
- հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 2 անգամ),
դ) պաստերելյոզ հիվանդության նկատմամբ`
- 6 ամսականից բարձր խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ),
ե) մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդության նկատմամբ`
- 6 ամսականից բարձր կենդանիներին (տարեկան 2 անգամ),
զ) խոզերի ժանտախտ հիվանդության նկատմամբ`
- բոլոր կենդանիներին (տարեկան 2 անգամ)
է) թռչունների կեղծ ժանտախտ հիվանդության նկատմամբ` - բոլորին (տարեկան 1 անգամ)։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը