Թուրքիան 2.5 միլիարդ դոլար կվճարի ռուսական Ս-400 հրթիռներ գնելու համար
Ռուսաստան
Թուրքիան համաձայնվել է 2.5 միլիարդ դոլար վճարել ռուսական Ս-400 հրթիռներ գնելու համար, հայտնում է Բլումբերգը: Թուրքիան երկու համալիր կգնի 2018 թվականին, որից հետո ևս երկու համալիր կարտադրվի Թուրքիայի տարածքում, հայտնել է թուրք պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ: Բլումբերգը նշում է, որ Թուրքիայի այս քայլը հավանության չի արժանանում ՆԱՏՕ-ում: Ավելի վաղ ԱՄՆ ճնշման տակ Թուրքիան հրաժարվել էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել չինական պետական ընկերությունից, որը պատժամիջոցների տակ էր հայտնվել Իրանին հրթիռներ վաճառելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)