«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանն առայժմ աշխատանքից չի ազատում Նիկոյանի կադրերին
Հայկական Մամուլ
Թեև Հովիկ Աբրահամյանն արդեն մեկ շաբաթ զբաղեցնում է Աժ նախագահի աթոռը, խորհրդարան է վերադարձրել իր շրջապատին, սակայն Աժ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի կադրերը դեռևս շարունակում են պաշտոնավարել: Ընդ որում խոսքը հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին է, որոնք, ընդունված կարգի համաձայն, իրենց ղեկավարի հրաժարականից հետո իրենք էլ են հեռանում (Աժ նախագահի օգնականներ Գագիկ Նահապետյանը, Ռաֆայել Աբովյանը և այլն): «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Աբրահամյանը չի ցանկանում Նիկոյանի կադրերի հետ վարվել այնպես, ինչպես ժամանակին վերջինս արեց իր շրջապատի հետ: Մասնավորապես նա առայժմ աշխատանքից չի ազատում այդ մարդկանց՝ հուսալով, որ Նիկոյանը կառավարություն տեղափոխվելուց հետո թիմին կտանի իր հետևից, ու դրանից ավելորդ աղմուկ չի ստեղծվի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ