«Ժողովուրդ». ԱԱԽ պաշտոնական կայքում ԱԺ նախագահը դեռ Սամվել Նիկոյանն է
Հայկական Մամուլ
Պարզվում է՝ ՀՀ Աժ նախագահը շարունակում է մնալ Սամվել Նիկոյանը: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է գալ՝ այցելելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայք: Այստեղ ԱԱԽ անդամների ցուցակը գլխավորում է Սամվել Նիկոյանը, որի անվան դիմաց գրված է՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Ու սա այն դեպքում, երբ արդեն մեկ շաբաթ է՝ Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը: Շարունակում է ԱԱԽ անդամ մնալ նաև Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թեև նրա գլխավորած քաղաքական ուժը վաղուց հրաժարվել է մաս կազմել իշխող կոալիցիային: Թերթը նկատում է, որ սա առաջին անգամը չէ, որ ՀՀ ԱԱԽ կայքում նմանատիպ սխալների է հանդիպում։
«Ժողովուրդ»-ը ժամանակին առիթ ունեցել է հերթով անդրադառնալու այնտեղ տեղ գտած «սպրդումներին»: Ըստ թերթի, այս իրավիճակը, թերևս, բնական է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ում բարձիթողի վիճակ է գրեթե բոլոր գերատեսչություններում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ