«Երկիր». Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուն
Հայկական Մամուլ
Նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ նոր խնդիրներ են առաջացել ՀՀԿ-ում: Թեև կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց թերթի տեղեկություններով նոր կառավարության հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանն որոշակի մտավախություններ ունի: Սարգսյանը նախարարների պաշտոններում ցանկանում է տեսնել հեշտ կառավարելի և անմիջապես իրեն ենթարկվող մարդկանց: Այս համատեքստում, թերթին հասած լուրերի համաձայն, Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուն: Ինչպես հայտնի է, Բեգլարյանի նախարար դառնալու թեման շոշափվում էր դեռ վաղուց, մամուլում նախ շրջանառվեց, որ նա դառնալու է կապի և տրանսպորտի նախարար, հետո էլ՝ տարածքային կառավարման նախարար:
Թերթն արդեն հայտնել էր, որ ամենահավանականը տարածքային կառավարման նախարարի պաշտոնն է, ինչն էլ ամենաշատն է անհանգստացնում Տիգրան Սարգսյանին: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ նա ջանում է Արմեն Գևորգյանին պաշտոնում թողնել: Ի դեպ, Բեգլարյանը պաշտոնի համար լուրջ պայքար չի ծավալում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ