«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը Գևորիկին ասել է. «բարև, այ էշ, ո՞նց ես», «Քեզնից էլ լավ է՞շ»,- արձագանքել է «ՀՀԿ-ականը»
Հայկական Մամուլ
ՀՀՇ-ի Գևորիկը, որ «հավատացել ու փոխվել է»` դառնալով ՀՀԿ-ի Գևորիկ, շատ ավելի վաղուց է ընտրական տեխնոլոգիաներ կիրառում, քան ՀՀԿ-ն. նա ՀՀԿ գրասենյակի մոտ հայտնվող բոմժերին հինգ-տասը հազար դրամ է տալիս, որպեսզի վերջիններս այլևս այնտեղ չերևան, և մուրացկանություն անելու մենաշնորհն իրեն պատկանի: Օրերս էլ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ՀՀԿ բակում, գրասենյակ մտնող Սամվել Ալեքսանյանը ձեռքը բարձրացրել ու Գևորիկին ասել է. բարև, այ էշ, ո՞նց ես: «Քեզնից էլ լավ է՞շ»,- արձագանքել է լկտիացած «ՀՀԿ-ականը»: Ալեքսանյանը ժպտացել, մատը թափ տվել-ներս է մտել' բոլորին բացատրելով, որ իրենց' ապարանցիների համար էշը սուրբ կենդանի է: ՀՀԿ-ականներն էլ նրան «դուխ» տալու համար ասել են. Ամերիկայում էլ հանրապետականների սիմվոլն է էշը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ