«Չորրորդ ինքիշխանություն». Ռոբերտ Քոչարյանը որոշել է ամառային հանգստի գնալ
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը որոշել է ամառային հանգստի գնալ: Այս օրերին վերջինս, սովորականի նման, իր հանգիստն է անցկացնում Սևանա լճի մոտ գտնվող իր ամառանոցում, որի ամբողջ տարածքը հսկում են մոտ հարյուրի հասնող թիկնապահները: Քոչարյանին, ասում են, հսկում են և´ ջրում, և´ ցամաքում: Ցամաքում թիկնապահները զինված շրջում են ամեն թփի տակ, իսկ Սևանա լճում տարածքը հսկում են նավակներով: Եվ եթե որևէ մեկը հանդգնի հանկարծ մոտորանավակով կամ այլ փոխադրամիջոցով մոտենալ լճափի այդ հատվածին, ուր Քոչարյանի հանգստյան վայրն է, ապա թիկնապահները անմիջապես մոտենում են ու «վնասազերծում» մոլորվածին: Հատկապես ուժեղացված ծառայություն է իրականացվում այն ժամանակ, երբ Սեդրակիչը որոշում է սերֆինգ քշել: Չնայած «ՉԻ»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նկատել է, որ իր «շեֆը» Երևանում է և ուրիշ տեղ չի գնացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ