Այսօր Արամ Մերանգուլյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր կոմպոզիտոր Արամ Մերանգուլյանի ծննդյան օրն է:
Մերանգուլյանը ծնվել է 1902-ի հունիսի 8-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում:
1922-1926-ին ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր: 1926-ից եղել է Հայաստանի ռադիոպետկոմի ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարը, որն էլ 1967-ից անվանվել է Մերանգուլյանի անունով: 1943-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Հեղինակել է բազմաթիվ գործեր:1959-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Եղել է 1960-ին նկարահանված «Սայաթ-Նովա» ֆիլմի կոմպոզիտորը:
Մերանգուլյանը մահացել է 1967-ի նոյեմբերի 17-ին՝ Երևանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը