«Ջորջ Բուշ» ավիակիրում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ
ԱՄՆ–ի ռազմածովային ուժերին պատկանող նոր ստեղծված «Ջորջ Բուշ» ավիակրի տախտակամածում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Associated Press–ը։
Ավիակիրը հրդեհի ժամանակ կայանված է եղել Վիրջինիա նահանգի Նորֆոլք բազայում։ Հրդեհը բռնկվել է ավիակրի բնակելի հատվածներից մեկում, որում այդ պահին որևէ մեկը չի եղել։ Հրդեհն անմիջապես մարվել է։ ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհի պատճառած վնասը նվազագույնի է հասցված, տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառները դեռ ճշտվում է։
«Ջորջ Բուշ» ավիակիրը ստեղծվել է 2003–ին։ ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի կազմում այն ընդգրկվել է 2009–ից։ Ավիակիրն անվանակոչվել է ԱՄՆ–ի 41–րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի անունով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)