Անկարան մտադիր չէ ճանաչել Եվրամիությունում Կիպրոսի Հանրապետության նախագահությունը
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ ճանաչել Եվրամիությունում Կիպրոսի Հանրապետության նախագահությունը:
Մասնավորապես նա նշել է, որ իր երկիրը շարունակելու է տարածաշրջանային կազմակերպության հետ համագործակցությունը, սակայն չի այցելելու ոչ մի միջոցառման, որը ղեկավարելու է Կիպրոսի ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Թուրքիայի արտգործնախարարն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էին նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը և ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆլույեն:
Նշենք, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ փորձում է մտնել ԵՄ, սակայն այս գործընթացը գրեթե տեղից չի շարժվում: Ներկայում ԵՄ-Թուրքիա գլխավոր անհամաձայնությունը Կիպրոսի կարգավիճակն է՝ Կիպրոսի հանրապետության ճանաչումը, որը 2004 թվականից համարվում է ԵՄ լիիրավ անդամ, ինչը չի ընդունում Թուրքիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)