Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ժամանակ անվտանգության ուժերի զինվորներ են սպանվել
Աշխարհ
Ըստ Սիրիայի ընդդիմության ակտիվիստների՝ կիրակի օրը ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է ավելի քան երեսուն մարդ։
Զոհվածների շարքում կան անվտանգության մի քանի պաշտոնյաներ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի «Մարդու իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը: Ըստ տարածած հաղորդագրության բախումները տեղի են ունեցել Հոմս քաղաքում, որին մասնակցել են ընդդիմության կողմը անցած զինվորներ։ Սիրիայի պետական լրատվամիջոցները ցույց են տվել Հոմս քաղաքում սպանված ինը զինվորների հուղարկավորության կադրերը. հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի