Ռոմնին գերազանցել է Օբամային նախընտրական հիմնադրամի համար գումար հավաքելու մրցավազքում
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մայիսին իր նախըտրական քարոզարշավի համար 17 միլիոն դոլար ավելի գումար է հավաքել, քան ԱՄՆ–ի ներկայիս նախագահ, նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարող դեմոկրատ Բարաք Օբաման, հաղորդում է BBC–ն։
Նախընտրական հիմնադրամի տվյալները հրապարակել են երկու թեկնածուների նախընտրական շտաբերը, Ռոմնին և հանրապետականները հավաքել են 76.8 միլիոն դոլար, իսկ Օբաման և Դեմոկրատական կուսակցությունը՝ 60 միլիոն դոլար։
Այս պահին Ռոմնիի նախընտրական հիմնադրամի բյուջեն կազմում է 107 դոլար, որը քիչ ավելի պակաս է Օբամայի՝ ապրիլ ամսվա նախընտրական բյուջեից, որն այդ ժամանակ կազմում էր 115 միլիոն դոլար։
Օբաման մայիս ամսվա նախընտրական հիմնադրամի գումարների հավաքագրման ծավալներով զիջել է իր մրցակցին, թեև նա անցյալ շաբաթ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի առանձնատանը կազմակերպված աստղային երեկույթի ժամանակ 15 միլիոն դոլար նվիրատվություն էր ստացել։ Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների, այդ միջոցառման տոմսն արժեցել է 25-40 հազար դոլար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրոթյունները տեղի կունենան նոյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)