ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրել աֆղանական կողմից՝ խաղաղ բնակիչների սպանության համար
Աշխարհ
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ամերիկացի զորահրամանատարը ներողություն է խնդրել անցած չորեքշաբթի օրը ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ: Այս մասին է հայտնում BBC-ն՝ հղում կատարելով դաշինքի ներկայացուցչի խոսքերին:
Նրա մեկնաբանությամբ՝ հրամանատարն այցելել է Լոգարի նահանգ, որպեսզի հանդիպի տեղի ավագանու անդամների և բնակչության հետ և ներողություն խնդրի նրանցից՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրն աֆղանական իշխանությունները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծության հետևանքով զոհվել էին 18 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ