Թուրքիայից ադրբեջանցի է արտաքսվել
Թուրքիա
Ադրբեջանի քաղաքացին Թուրքիայում ձերբակալվել եւ արտաքսվել է երկրից՝ մարզաշապիկի գրության պատճառով։
Haqqin.az-ը, վկայակոչելով Hürriyet-ը, հաղորդում է, որ ոստիկանությունն ադրբեջանցուն Կարսում է ձերբակալել։ Իրավապահների ուշադրությունը գրավել է տղամարդու մարզաշապիկի գրությունը։ Հարցաքննությունից հետո Ադրբեջանցին արտաքսվել է Թուրքիայից։
Բանն այն է, որ Էրդողանի դեմ մահափորձի մասնակիցներից մեկը դատական լսումներին ներկա է եղել միեւնույն գրությամբ մարզաշապիկով։ Թուրքերը հապավումը բացել են հետեւյալ կերպ՝ Hoca Efendi Razi Olsun («Թող վարպետը գոհ լինի»)՝ կասկածելով, որ «վարպետը» FETO կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)