«Հայկական Ժամանակ». Տիգրան Սարգսյանը ՀԱԿ ներկայացուցիչներին հանդիպման առաջարկ չի արել
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել: Երեկ այդ մասին թերթի թղթակցին հայտնել է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Երեկ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Աժ «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ հանդիպել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ:
Վարչապետն այս օրերին փորձում Է Աժ ուժերից երաշխիքներ ստանալ, որ նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը, որն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը, չի տապալվի:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման առաջարկի փորձ Տիգրան Սարգսյանը, փաստորեն, չի էլ արել, թերևս՝ ի սկզբանե վստահ լինելով, որ այդ առաջարկը կմերժվի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ