«Ժողովուրդ». ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի համակերպվում, որ ՕԵԿ-ը խայտառակ պարտություն է կրել
Հայկական Մամուլ
«Օրինաց երկիր» կուսակցությունում հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ Աժ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը խայտառակ պարտություն է կրել և շատ չնչին ձայներ հավաքել:
Ըստ թերթի աղբյուրների՝ Բաղդասարյանը նախքան ՌԴ մեկնելը հայտարարել է, որ իր տված գումարները պետք է վերադարձնեն: Կուսակցականները բացատրել են, որ տրված գումարները իրենք բաժանել են՝ պատրաստակամություն հայտնելով հստակ, ճշտված ցուցակները ներկայացնել՝ ապացուցելով թե՝ ո՞ր քաղաքացին, ինչքա՞ն գումար է ստացել:
Մի քանի ՕԵԿ-ականներ անգամ խոստովանել են, որ «կարուսել» են արել, բայց արդյունքն էլի գոհացուցիչ չէ:
Բաղդասարյանը հայտարարել է, թե որևէ պատճառաբանություն իրեն չի հետաքրքրում, Ռուսաստանից վերադառնալուն պես փողերը պետք է իր սեղանին դրված լինեն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է եղել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ