«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի կրտսեր փեսան սիրաշահել է աներոջը
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի կրտսեր փեսան բավական հնարամիտ է գտնվել աներոջը սիրաշահելու հարցում: Պարզվում է' նա իր որդու անունը դրել է Սերժ: Սա ուշագրավ է այն առումով որ հայկական ընտանիքներում, ավանդույթի համաձայն, հայ տղամարդիկ իրենց որդիներին անվանակոչում են իրենց հոր անունով: Բայց ահա Սարգսյանի փեսան որոշել է որդուն անվանակոչել նախագահ աներոջ պատվին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկի անունը ոչ թե փաղաքշական Սերժիկ է, այլ' Սերժ: Հավանաբար ծնողները դեռ այս գլխից են մտածել երեխայի ապագայի մասին, որպեսզի նա հետագայում պապի նման ստիպված չլինի անձնագրում փոխել անունը:
Թերթը հիշեցնում է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անունը նախկինում Սերժիկ էր: Դա արտացոլված է արխիվային փաստաթղթերում, նախկին Գերագույն խորհրդի, այնուհետև ՀՀ առաջին նախագահի հրամանագրերում: Հետո էր, որ Սերժիկ Սարգսյանի անձնագրից անհետացավ «իկ» մասնիկը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ