«Ժողովուրդ». Համացանցով մարդկանցից 50 հազար ԱՄՆ դոլար են շորթել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ արտառոց դեպք է բացահայտվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Բնակչուհի 49-ամյա Հասմիկ Սարգսյանը 2008–ին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր դստեր՝ Դունյայի, ՌԴ-ում բնակվող իր ազգականների՝ 28-անյա Վարդանի և 27-ամյա Վահանի, բարեկամուհիներ՝ Աննայի, Քրիստինայի և Արուսյակի հետ, որպեսզի համացանցով մարդկանցից գումարներ «պոկեն»: Վերջիններիս հաջողվել է ինտերնետի միջոցով կեղծ անուններով կապվել Շվեդիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող քաղաքացիների հետ, նրանց ներկայանալ որպես ապագա հարսնացու կամ փեսացու: Ընթացքում չարաշահելով նրանց վստահությունը՝ ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով գյումրեցիների հաշվեհամարներին տարբեր մարդիկ գումար են փոխանցել: Արդյունքում՝ 2008-2009–ի ընթացքում խումբը 50 հազար ԱՄՆ դոլար է շորթել մարդկանցից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ