«Հրապարակ». «Երկաթյա» պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև
Հայկական Մամուլ
ԲՀԿ աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև «երկաթյա» պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը և «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները՝ մինչև Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը՝ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը:
Հ.Գ. Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույն-կերպ եղավ նաև Դաշնակցության հետ: ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլև մի շարք այլ ոլորտներում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ