«Ժողովուրդ». ՊՆ-ն զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրումով
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրումով: Ըստ թերթի աղբյուրների՝ ՊՆ-ն կրկին հետազոտության է կանչում բոլոր այն երիտասարդներին, որոնք ժամանակին բժշկական զննություն են անցել, և պարզվել է, որ ի վիճակի չեն բանակ զորակոչվել: Թերթը տեղեկացել է նաև, որ ՊՆ են կանչվում այն մարդիկ, որոնք ժամանակին գումար են տվել ու հետաձգել ծառայությունը հայոց բանակում: Իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում գումար տալ, որպեսզի ազատվեն զորակոչից, ՊՆ-ն կտրականապես մերժում է: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ ժամանակավոր մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որն ասել է, թե ինքը նման դեպքերի ծանոթ չէ. «Եթե կոնկրետ դեպք գիտեք, ներկայացրե՛ք մեզ»: Թերթը նշում է, որ դեպքը մեկը չէ, այս օրերին բազում այսպիսի ահազանգեր են ստացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ