Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2012-ը
Հայաստան
Երևանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է ԲարՔեմփ 2012-ը: Սա արդեն չորրորդ նմանատիպ միջոցառումն է Հայաստանում: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 9-10-ը:
ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի ժամանակ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են զեկուցումներ անում և քննարկում դրանք։
Այս տարվա միջոցառման հատուկ հյուրերն են Պյոտր Լովիգին, Դարիա Ալեքսեևան, Մայք Վիլերս-Սթյուարտը, Ալեքսանդր Բոգոմոլովը, Լանա Պինյաևան, Հադի Ալ Խաթիբը, Դենիս Գուրսկին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի