Ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա տարածող 190 մարդ
ԱՄՆ
ԱՄՆ–ի ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 190 մարդ, որոնք զբաղվել են մանկական պոռնոգրաֆիայի տարածմամբ։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Մայիսի 1-31–ն անցկացված «Օրիոն» միջոցառման արդյունքում 18 երեխայի հաջողվել է փրկել պոռնոինդուստրիայի զոհ դառնալուց։ Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում պոռնկագրության զոհ դարձած երկրների աշխարհագրությունը։
Ձերբակալությունների մեծ մասը տեղի է ունեցել ԱՄՆ–ում, սակայն ձերբակալություններ եղել է նաև Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Ֆիլիպիններում։ ԱՄՆ–ի Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ հատուկ գործողություններին մասնակցել են Շվեդիայի, Սերբիայի և Նիդեռլանդների իրավապահ մարմինները, սակայն հայտնի չէ՝ այդ երկրներից որևէ մեկը ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)