Microsoft ընկերությունը հասանելի կդարձնի Բրիտանական հանրագիտարանը
Գիտություն և Մշակույթ
Bing փնտրման ծառայությունն այսուհետ իր արդյունքներում կցուցադրի նաև Բրիտանական հանրագիտարանի համապատասխան հոդվածները։ Այս մասին հաղորդվում է փնտրող ծառայության պաշտոնական բլոգում։
Փնրվող ինֆորմացիայի վերաբերյալ հղումը կգտնվի տրվող արդյունքների մեջ որպես առանջին հղում։ Դրանում կերևան Բրիտանիկայում համապատասխան հոդվածի մանրապատկերը, դրա նկարը և համառոտագիրը։
Նույն բլոկում կտեղադրվեն այլ առցանց հանրագիտարաններին վերաբերող հղումներ՝ Վիքիպեդիա, Freebase և Qwiki։ Ծառայությունը հասանելի է միայն անգլերենով փնտրման համար։
Microsoft ընկերությանը պատկանող Bing ծառայությունը կարող է նաև ցուցադրել Վիքիպեդիայից, լրատվականներից և օգտատերերի էջերից համառոտություններ։
Բրիտանիկան անգլերենով հնագույն հանրագիտարանն է։ Դրա առաջին տպագրությունը վերաբերում է 18-րդ դարին։ 2012-ի մարտ ամսին հրատարակիչներն այլևս հրաժարվել են այն թղթե տարբերակով հրատարակելուց։ Այսուհետ այն լույս կտեսնի միայն էլեկտրոնային ձևաչափով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում