Իրանը չի թույլատրում ՄԷՄԳ–ի փորձագետների մուտքը Փարչինի միջուկային օբյեկտ
Իրան
Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ հերթական բանակցությունների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին նշված է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) հուշագրում։
Իրանի իշխանությունը շարունակում է հրաժարվել ՄԷՄԳ–ի և ՄԱԿ–ի փորձագետներին Փարչինի միջուկային օբյեկտում ուսումնասիրություններ անցկացնելու թույլտվությունից, որտեղ ըստ միջազգային փորձագետների՝ Իրանի միջուկային զենքի ստեղծման խոշոր օբյեկտ է համարվում։
ՄԷՄԳ–ի գլխավոր տեսուչ Գերման Նակարցը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում կայացած հանդիպումը «հիասթափեցնող» է անվանել, հաղորդում է BBC–ն։
Մինչդեռ, իրանական պատվիրակության ղեկավար Ալի Աշգար Սոլթանեհը լավատեսական է բնորոշել հերթական բանակցությունները։
Նշենք, որ միջազգային հանրությունը Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու նպատակով միջուկային էներգիայի հարստացման մեջ, սակայն Թեհրանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ