Մեկնարկել է տարազների էսքիզների մրցույթ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ ազգային և ժողովրդական պարային համույթների տարազների էսքիզների համար:
Ներկայացված առաջարկները պետք է լինեն ազգային հենքով, սակայն ունենան նոր մոտեցումներ և ինքնատիպ լուծումներ, կիրառելի լինեն ավելի թեթև կտորների և օժանդակ ակսեսուարների համար:
Սահմանվում են հետևյալ մրցանակները.
Առաջին մրցանակ' 350 000 դրամ
Երկրորդ մրցանակ' 250 000 դրամ
Երրորդ մրցանակ' 200 000 դրամ
Խրախուսական մրցանակ' 150 000 դրամ
Առաջարկների փաթեթները ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն' մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը:
Էսքիզների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև նախատեսվող նյութերի և աքսեսուարների նմուշները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու