Apple ընկերությունը 2 միլիոն դոլար կվճարի 4G գրության համար
Աշխարհ
Apple ընկերությունն Ավստրալիայի իշխանություններին 1.9 միլիոն դոլարի փոխհատուցում կվճարի iPad պլաշետային համակարգչի վրա 4G ֆորմատի հիշատակման համար, հաղորդում է The Australian-ը։ Գումարը հաստատվել է տեղի դաշնային դատարանի կողմից Ավստրալիայի սպառողների շահերի և մրցակցության պաշտպանության հանձաժողովի ներկայացրած հայտի հիման վրա։ Apple-ը նաև հանձնաժողովին փոխհատուցում կվճարի 300,000 ավստրալական դոլարի չափով։ Ընկերության փաստաբանը The New York Post-ին տված հարցազրույցում այս որոշումը համարել է «ավելի քան օրինաչափ»։
Երրորդ սերնդի iPad-ը վաճառքի է հանվել 2012 թվականի մարտի 16-ին, ինչից քիչ անց վերոնշյալ հանձաժողովը դատական հայց է ներկայացրել ամերիկյան ընկերության դեմ սարքի և դրա փաթեթավորման վրա 4G գրության համար, որն իբր տեղ է տալիս ենթադրելու, թե սարքը ապահովում է այդ կապի միջոցը։ Մինչդեռ 4G ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների համար, պլաշնետային համակարգիչը համատեղելի չէ ավստրալական 4G ցանցի հաճախությունների հետ։
Չաշխատող 4G-ի կապակցությամբ իրենց բողոքն են արտահայտել նաև բրիտանացիք, որոնց տեղի համակարգողը խնդրեց հանել դրա հիշատակումը գովազդից և տեղական կայքից։
2012-ի մայիս ամսին Apple ընկերությունը հանել է 4G-ի հիշատակումը երրորդ սերնդի iPad պլանշետներից իր կայքի տարածաշրջանային բաժիններում, ուր "iPad Wi-Fi + 4G" գրության փոխարեն այժմ "iPad Wi-Fi + Cellular" է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ