Հոլիվուդյան դերասանուհին վթարի է ենթարկվել
ԱՄՆ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը լուրջ ավտովթարի հետևանքով տեղափոխվել է Սանտա Մոնիկայի հիվանդանոց։ Բժիշկների խոսքերով, դերասանուհու կյանքին վտանգ չի սպառնոմ։ Նրա հետ եղած մյուս ուղևորները նույնպես ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Դերասանուհին այժմ ապաքինվում է և ի վիճակի է շփվել հարազատների և ընկերների հետ, հաղորդում է Itar-Tass–ը։
Ըստ ոստիկանության, Լիդսին «Porsche» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է բեռնատար ավտոմեքենային։ Դերասանուհու ավտոմեքենան լրջորեն վնասվել է, դերասանուհին և ուղևորները փրկվել են միայն անվտանգության բարձիկների շնորհիվ։
2007–ին Լոհանը երեք տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել մեքենան երկու անգամ անսթափ վիճակում վարելու համար, որից հետո պատժաչափը մեկ տարով երկարաձգվել էր։ Այս տարվա մարտին Լոս Անջելեսի շրջանային դատարանը չեղյալ էր համարել դերասանուհու նկատմամբ կայացված դատավաճիռը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)