Պայթյուններ Իրաքում. զոհվել է 7 մարդ
Աշխարհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից մեկում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում են տեղական իշխանությունները։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սակլավիա կոչվող արվարաձանում. պայթեցվել է ոստիկանության սպայի առանձնատունը։ Պայթյունի հետևանքով սպանվել են ոստիկանի ընտանիքի 4 և վիրավորվել 3 անդամները։
Բաղդադի Աբու–Ղրեյբ կոչվող արվարձանի մզկիթի մոտ տեղի ունեցած երկրորդ պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 19-ը` վիրավորվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ