Սիրիայում հարձակման է ենթարկվել ռուս փորձագետներ տեղափոխող ավտոբուսը
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով Մոսկվայում հրավիրած ճեպազրույցի ընթացքում ասել է, որ այսօր հարձակման է ենթարկվել ռուս փորձագետներ տեղափոխող ավտոբուսը։ Լավրովը նշել է, որ սա առաջին դեպքը չէ։
«Հենց այսօր Դամասկոսի արևմտյան շրջանում հարձակման է ենթարկվել ռուս փորձագետներ տեղափոխող ավտոբուսը», – ասել է Լավրովը։
Նրա խոսքերով` սա միակ դեպքը չէ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։ Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին Դամասկոսում հրետանակոծվել է ռուս փորձագետներով բնակեցված շենքը։
«Ռմբակոծությունից փլուզվել է շենքի երկրորդ հարկը։ Բարեբախտաբար տուժածներ չկան», – ասել է ՌԴ ԱԳ ղեկավարը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)