Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին 

Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Հասարակություն

Չիկագոյում 2012 թվականի մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին, որտեղ ասվում է, որ դաշինքը աջակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:

Այսու բնական հարց է առաջանում, իսկ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փորձագետներն հիմնականում այս հարցը շրջանցել են եւ իրենց խոսքը կառուցել հենվելով ներկա իրողությունների վրա, այսինքն' դե ֆակտո իրականությանն համահունչ, անտեսելով հարցի դե յուրե բաղադրիչը:

Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով. «Այո, Հայաստանը չունի իր կազմում չճանաչված կազմավորումներ կամ անջատողական օջախներ, սակայն նա հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Ընդ որում պաշտոնական Բաքուն երբեք չի բացառել հարցի ուժային լուծման տարբերակը ու նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող շրջաններում իր վերահսկողությունը հաստատելու մտադրությունը: Այդ առումով ՆԱՏՕ-ի ազդանշանը հասկանալի է՝ նման արշավը չի կարող տարածվել բուն Հայաստանի տարածքի վրա»:

ՌԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը գտնում է, որ` «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ…»:

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան իր հերթին նշում է' «Հասկանալի է, որ Վրաստանի ռազմական մեքենան կարող է ուղղվել միայն Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը», այսինքն Հարավային Օսեթիան ու Աբխազիան վերադարձնելուն: Նույն ծիսական նշանակությունն ունի նաեւ հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Իրական վիճակի վրա ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել: Ուշադրության արժանի է միայն այն հետեւողականությունը, որով շարադրվում են ՆԱՏՕ-ի պահանջները, ինչը վատ չէր լինի, որ Ռուսաստանը հաշվի առներ»:

Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ում եւս նմանատիպ մի կարծիքի են, ինչպես վերեւում նշվածները, բայց հնարավոր է նաեւ, որ' ո՜չ: Որովհետեւ ՆԱՏՕ-ի մասնագետները գոնե տեղյակ են, թե իրականում ո՞րն է դե յուրե Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը նվազագույնը ներառում է' Հայաստանի Հանրապետության, Կարսի, Արդահանի նահանգների, Իգդիրի մարզի եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով Հայաստանին հատկացված Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթների տարածքները: Իրականում, քաղաքակրթական, պատմա-մշակութային, իրավական - քաղաքական եւ այլ բաղադիչներով ու չափորոշիչներով հանդերձ' արդեն ասվածին պետք է հավելել նաեւ վիլսոնյան իրավարար վճռից դուրս մնացած Արեւմտյան Հայաստանի մյուս երեք վիլայեթների եւ Կիլիկյան Հայաստանի տարածքները:

Մեկ այլ փաստաթղթով, Փարիզի վեհաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց - առաջարկի հիման վրա, ինչպես նաեւ Սեւրի դաշնագրի 92-րդ հոդվածի համաձայն, կարգավորվում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի (եւ Վրաստանի) հետ:

Այնպես որ, մենք էլ ենք համաձայն Անդրեյ Արեշեւի այն կարծիքին, թե' «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին կետը պատահական չի հայտնվել ՆԱՏՕ-ի հռչակագրում», միայն թե մի քիչ այլ մեկնաբանությամբ, ինչի մասին ցանկացած հարմար պահի կարող են հիշել' թե հայ, թե օտար դիվանագետներն ու քաղաքական գործիչները:

Դրա մասին անպայման կարող են հիշել ոչ միայն դիվանագետներն ու քաղաքական գործիչները, այլեւ հայ զինվորականներն ու աշխարհազորայինները, մանավանդ, երբ Միջին Արեւելքի տարածաշրջանն ու Կովկասը մտնում են ռազմա-քաղաքական ակտիվության վճռական փուլ, որտեղ «խաղացողներից» ոմանք' իրենց «լոկալ» ռազմա-քաղաքական ծրագրերն ուրիշի հաշվին եւ ուրիշի զորությամբ իրականացնելու թաքուն հույսեր կարող են փայփայել:

Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ու սադրանքների վերջին դրսեւորումները ասվածի լավագույն ապացույցներն են, որոնք սակայն, իսկական դառն հուսախափության կարող են վերածվել սխալ հաշվարկների, չհիմնավորված եզրահանգումների եւ սին պատրանքների պատճառով:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ
Ամենադիտված