Օլանդը խոստացել է մոտ ապագայում Աֆղանստանից դուրս բերել ֆրանսիական զորքերը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչով դիմել է իր համերկրացիներին այն բանից հետո, երբ Ելիսեյան պալատը հաստատել է այսօր Աֆղանստանում գրոհայինների կողմից ՆԱՏՕ–ի զինվորների վրա հարձակման դեպքը, որի հետևանքով ֆրանսիացի 4 զինվոր է սպանվել, ևս հինգը՝ ծանր վիրավորվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։
Օլանդը, բարձր գնահատելով ֆրանսիացի զինվորների առաքելությունը Աֆղանստանում, հայտարարել է, որ 3.5 հազարանոց ֆրանսիական զորակազմն անհապաղ պետք է դուրս բերվի Աֆղանստանից, հաղորդում է MIGnews–ը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի զորքերն Աֆղանստանում իրենց առաքելությունը կավարտեն 2014–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ