Եռաբլուրից հետո` դեպի Չինարի. ՀՅԴ ՀԵՄ
Հասարակություն
Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ հայոց բանակի հերոսների անմահ հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, մոմավառություն և տարածքի մաքրում, որը կազմակերպել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը:
Դաշնակցական երիտասարդները, մտահոգված հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած ընդհարումներով, հարգանքի տուրք մատուցելով Եռաբլուրում հանգչող հերոսներին, վաղը մտադիր են մեկնել սահմանամերձ Չինարի գյուղ` հանդիպելու և իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնելու տեղի բնակչությանը և զորամասին` բարձրացնելու նրանց հայրենասիրական ոգին, գյուղի բարոյա-հոգեբանական մթնոլորտը, ցույց տալու, որ քաղաքաբնակ երիտասարդությունը մտահոգ է և ապրում է նաև սահմանամերձ գյուղում բնակվողի հոգսերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը