Օբամայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության դիմաց` 10, Քլինթոնի դեպքում` 2 ուղտ
Համաշխարհային Մամուլ
Սոմալիում գործող «Ալ շաբաբ» ահաբեկչական խմբավորումը 10 ուղտ է խոստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնելու դիմաց։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերաբերյալ տեղեկատվության դիմաց՝ 2 ուղտ։
«Ալ շաբաբ»–ի գլխավոր գանձապահ Ֆուադ Մուհամեդ Խալաֆայի` ուղտերի վերաբերյալ հայտարարության ձայնագրությունը հայտնվել էր CNN-ի տրամադրության տակ, սակայն դրա իսկությունը ճշտել լրագրողներին չի հաջողվել։
Փորձագետների գնահատականով` Սոմալիում ուղտի միջին արժեքը կազմում է 700 ԱՄՆ դոլար։ Հատկանշական է նաև, որ ԱՄՆ-ն 5 մլն ամերիկյան դոլար է խոստացել նրան, ում հայտնած ինֆորմացիայի շնորհիվ կհաջողվի ձերբակալել Խալաֆին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)