Լիբիայում ձերբակալել են Միջազգային քրեական դատարանի աշխատակցուհուն
Աշխարհ
Լիբիայի իշխանությունները ձերբակալել են փաստաբան, Միջազգային քրեական դատարանի աշխատակցուհի Մելինդա Թեյլորին։
Ավստրալիայի քաղաքացի Մելինդա Թեյլորը Լիբիա էր ժամանել անցյալ տարի սպանված լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ Ալ-Իսլամի հետ տեսնվելու նպատակով։ Ձերբակալվածի նկատմամբ սահմանվել է տնային կալանք։
ՄՔԴ-ում Լիբիայի ներկայացուցչի խոսքերով՝ փաստաբանը ձերբակալվել է Ալ-Իսլամին «վտանգավոր փաստաթղթեր» փոխանցելու մտադրության համար։ Սակայն, վերջինս չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն պահանջում է, որ Քադաֆիի որդու նկատմամբ դատավարությունը տեղի ուենա Հաագայում, սակայն Լիբիայի նոր իշխանությունները ցանկանում են դատել Ալ-Իսլամին իրենց հայրենիքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ