Կանադայում միացել են թեղուտցիներին
Հասարակություն
Այսօր երեկոյան՝ 23:30–ին, այս հղումով՝ http://www.ustream.tv/channel/teghut-live#utm_campaign=www.facebook.com&utm_source=11310216&utm_medium=social, հետևում ենք Տորոնտոյում կազմակերպված Թեղուտի մասին միջոցառմանը։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Թեղուտի պաշտպանության խմբի անդամները:
Թեղուտը Հայաստանի Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է և նաև երկրի պոտենցիալ ամենահարուստ մետաղական հանքերից մեկը: Հանքի պաշարները հաստատվել են 1991թ.-ին: Պաշարները կազմում են 453 մլն 800 հազ. տ հանքաքար, որում պղինձ՝ 1 մլն 600 հազ. տ և մոլիբդեն՝ 99 հազ. տ: Այդ տարածքում են գտնվում նաև Թեղուտ և Շնող գյուղերը՝ 3600 հոգի ընդհանուր բնակչությամբ:
2001թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն ստացավ Թեղուտի հանքը 25 տարով շահագործելու լիցենզիա: Սա մի ընկերություն է, որի 19.3% բաժնեմասը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանին, իսկ 80.7% բաժնեմասը՝ «Վալլեքս Էֆ. Էմ. Իսթեբլիշմենթ» ընկերությանը, որը գրանցված է Լիխտենշտեյնում, և որի սեփականատիրոջ կամ տերերի անունը(ները) գաղտնի են պահվում:
Ավելի քան 6 տարի է արդեն՝ բնապահպանական ակտիվիստները պայքարում են Թեղուտի պահպանման համար: Չնայած հանքի շահագործման դադարեցմանը դեռ չեն հասել, բայց այս տարիների ընթացքում բնապահպաններին հաջողվել է խնդիրը դարձնել հրատապ, շարժումը մեծացնել եւ այն տարածել Հայաստանի սահմաններից դուրս:
Թեղուտի շարժմանն աջակցում են արվեստի եւ մշակույթի հայտնի գործիչներ` Հրաչյա Մաթևոսյանը, Երվանդ Մանարյանը, Սոս Սարգսյանը, Սերժ Թանկյանը, Վարդան Պետրոսյանը, Աշոտ Ադամյանը, Սերգեյ Դանիելյանը, Ֆորշը, Տիգրան Խզմալյանը, Աննա Մայիլյանը, Մկոն, Եգոր Գլումովը եւ ուրիշներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը