Պարենք հայերեն
Հասարակություն
Հարավ-Արեւմտյան թաղամասի, Րաֆֆու փողոցին կից Անդրանիկի արձանին հարող տարածքում այսօր տեղի է ունենալու ավանդույթ դարձած
«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքի հերթական միջոցառումը:
«Յուրաքանչյուր շաբաթ մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար: Հրավիրում ենք բոլորին: Եկեք պարենք միասի՛ն, պարենք հայերե՛ն…». նշված է հայտարարության մեջ:
«Պարենք հայերենը» հիմնադրվել է 2011 թվականի հունիսին: Նախաձեռնության անդամները հավաքագրվել են «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի սիրողական խմբակների անդամներից: Նպատակը՝ բաց դասընթաց-միջոցառումների միջոցով մեր ավանդական պարերը հայ ժողովրդին վերադարձնելն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը