Մեծամորում հայտնաբերվել է 14-ամյա տղայի դին
Հասարակություն
Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 11.30-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները հայտնաբերել են երեկվանից փնտրվող 14-ամյա երեխայի դին: Ինչպես Тert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեխան հայտնաբերվել է Մեծամոր քաղաքի ամառանոցների տարածքում:
Երեխան Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ Կարեն Գալոյանն էր, ով զբաղվում էր հովվությամբ: Ամբողջ գիշեր ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի, Արմավիրի և Մեծամորի ոստիկանության օպերատիվ խմբերը ՀՀ ԱԻՆ Արագածոտնի և Արմավիրի մարզերի փրկարարներով որոնողական աշխատանքներ են իրականացրել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը