Ասադի ռեժիմը վերջին օրերն է ապրում. ՍԱԽ
Մերձավոր Արևելք
Բաշար Ասադի ռեժիմն իր կյանքի վերջին օրերն է ապրում: Այս մասին հայտարարել է Սիրիական ազգային խորհրդի նորընտիր ղեկավար Աբդելբասեթ Սիդը: Հայտնում է BBC-ն։
«Բաշար Ասադի ռեժիմը վերջին օրերն է ապրում: Բնակչության սպանդը և հրետանային ռմբակոծությունները ցույց են տալիս, որ ռեժիմը դժվարություններ է կրում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ քուրդ ակտիվիստ Աբդելբասեթ Սիդը նախօրեին ընտրվել է ՍԱԽ-ի նոր ղեկավար: Այդ պաշտոնում նա փոխարինել է Բուրհանա Գալիունին, որը հրաժարական էր տվել մայիսի վերջին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)