Ֆրանսիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում է
Աշխարհ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը շտապ մեկնել է Աֆղանստան: Այդ մասին տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ–ները:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Ելիսեյան պալատը հաստատել էր Աֆղանստանում գրոհայինների կողմից ՆԱՏՕ–ի զինվորների վրա հարձակման դեպքը, որի հետևանքով ֆրանսիացի 4 զինվոր էր սպանվել, ևս հինգը՝ ծանր վիրավորվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը։
Լե Դրիանի այցին նախորդել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը, որում նա բարձր է գնահատել ֆրանսիացի զինվորների առաքելությունը Աֆղանստանում եւ նշել, որ 3.5 հազարանոց ֆրանսիական զորակազմն անհապաղ պետք է դուրս բերվի Աֆղանստանից։
Հիշեցնենք նաեւ, որ ՆԱՏՕ–ի զորքերն Աֆղանստանում իրենց առաքելությունը կավարտեն 2014–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ