Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ–արևմուտքում
Թուրքիա
Թուրքիայի հարավ–արևմուտքում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Տուժածների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15.45–ին՝ Մուղլայի առափնյա շրջանների մոտակայքում։
Հիշեցնենք, որ 1999 թվականին Թուրքիայի հյուսիս–արևմուտքում երկու ուժգին երկրաշարժերի հետևանքով զոհվել էր 20 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)