Նիգերիայում զինված հանցագործները կրակ են բացել եկեղեցու այցելուների վրա. կան զոհեր
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս–արևելքում մի քանի զինված հանցագործներ կրակ են բացել եկեղեցու այցելուների վրա՝ սպանելով և վիրավորելով մեծ թվով մարդկանց։
«3 զինված մարդ է եկել եկեղեցու շենքի մոտ և սկսել կրակել մարդկանց վրա, որոնք կանգնած են եղել դրսում, ինչից հետո մտել են եկեղեցի և շարունակել սպանդն այնտեղ»,– պատմել է Բուի Համիդու Վակավա քաղաքում տեղի ունեցած ողբերգության ականատեսներից մեկը։
Ռոյթեր գործակալության հաղորդմամբ՝ Ջոս քաղաքի եկեղեցիներից մեկի շենքի մոտակայքում ոմն մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել է իր վրա ամրացված պայթուցիկը սարքը։ Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ