Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայում կայանալիք ՍԾՏՀ գագաթնաժողովին մասնակցելու համար
Հայաստան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի նախագահի մակարդակով հրավեր է ուղարկվել Ստամբուլում հունիսի 26–ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է 1news.az-ը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն այդ կառույցի հիմնադիր անդամներից է համարվում և Երևանի մասնակցությունը միանգամայն կարևոր է. «Մենք նախագահական մակարդակով հրավեր ենք ուղարկել և բարձր մակարդակի մասնակցություն ենք ակնկալում», - ասել է Դավութօղլուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)