Բիրմայի մի քանի քաղաքներում արտակարգ դրություն է մտցվել
Աշխարհ
Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը երկրի արևմտյան Ռակհայն նահանգում արտակարգ դրություն մտցնելու որոշում է կայացրել՝ տեղի բուդդիստների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումների պատճառով, որի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Այս մասին հաղորդում է BBC–ն։
Անկարգություններն այդ նահանգում սկսվել են մեկ շաբաթ առաջ, երբ լրատվամիջոցները հայտնել են ողբերգական մի միջադեպի մասին։ Ըստ ԶԼՄ–ների՝ տեղի բուդդիստ բնակչուհիներից մեկին մահմեդականները բռնաբարել, այնուհետև սպանել էին։
Ըստ Բիրմայի նախագահի որոշման՝ պարետային ժամը կգործի վերոհիշյալ նահանգի չորս քաղաքներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ