Եգիպտոսում 12 մարդ է մահացել, 3-ը՝ վիրավորվել՝ զինված ընդհարման ժամանակ
Աշխարհ
Եգիպտոսի հարավում գտնվող Ասուանա գավառական քաղաքում 12 մարդ է մահացել, ևս 3 հոգի՝ վիրավորվել՝ երկու խմբավորումների միջև տեղի ունեցած զինված ընդհարման հետևանքով, հայտնում է եգիպտական «Նայլ» հեռուստաընկերությունը: Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել հողատարածքը, որին հավակնում են Աս-Սամտա և Ալ-Աբսիա խմբավորումները: Հաղորդվում է, որ կրակոցներն արձակվել են ինքնաձիգ տեսակի զենքից:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության և զինված ուժերի աշխատակիցներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք, որ երկրի հարավում կենցաղային հողի վրա վիճաբանությունները հաճախ վերածվում են զինված բախումների և ունենում ողբերգական ավարտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ