Բաշար Ասադի ակտիվները Ռուսաստանում կազմում են 6 միլիարդ դոլար
Ռուսաստան
Բաշար Ասադի ակտիվները Ռուսաստանում կազմում են 6 միլիարդ դոլար, հաղորդում է MIGnews.com–ը` հղում անելով Բահրեյնում գործող Gulf Daily News պարբերականին։
Թերթում նաև նշվում է, որ Ռուսաստանը Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկ է արել։ Ենթարդվում է, որ Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկ է արել նաև Իրանը։
Թերթը գրում է, որ Ասադն արդեն Մոսկվայի բանկերից մեկում իր անձնական հաշվին փոխանցել է 6 միլիարդ դոլար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը։ Ռուսաստանի ԱԳՆ–ի մամլո ծառայության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նման հերյուրանքները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)