Լավրովը մեկնում է Իրան՝ միջուկային խնդրի և Սիրիայի իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու համար
Ռուսաստան
Սիրիայի խնդրի և Թեհրանի ու «Վեցնյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցը կքննարկվի հունիսի 13–ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Իրան նախատեսված այցի ընթացքում, հաղորդում է Intarfax–ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ–ին։
«Հունիսի 13–ին կկայանա Ռուսաստանի արտգործանախարարի այցը Իրանը։ Այցի հիմնական նպատակն է այդ երկրի բարձրաաստիճան ղեկավարների հետ քննարկել Մերձավոր ու Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ արագ զարգացող գործընթացները Արաբական աշխարհում, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Այցի հաջորդ կարևոր թեման լինելու է Իրանի և «Վեցնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջև միջուկային ծրագրի շուրջ Մոսկվայում հունիսի 18-19–ը կայանալիք բանակցությունների նապատրաստական աշխանատանքների կազմակերպումը», – նշված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ